Ներքին 1 ամիս առաջ - 21:32 05-10-2026

«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդուն

Սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում «Երևան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 58 հասցեից «դանակահարություն պարանոցի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 51-ամյա Վահե Ա․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում վիրավորը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, գտնվելով Կոմիտասի պողոտա 36/8 հասցեի մոտ, իրեն է մոտեցել 52-ամյա Արաքսյա Ս․-ն, վիճաբանել, ապա դանակով մի քանի անգամ հարվածել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված