Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:01 04-09-2021

Թումանյան փողոցի շենքերից մեկի մոտ 19-ամյա բնակիչը կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածել է 25-ամյա երիտասարդին. ՀՀ ոստիկանություն

Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.00-ին, «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Թումանյան փողոցից բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.25-ին անհայտ անձը կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածել է երիտասարդին՝ պատճառելով վնասվածքներ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու: Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 20.25-ին, երիտասարդին Թումանյան փողոցի շենքերից մեկի մոտ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքները պատճառել և կյանքից զրկելու փորձը կատարել է մայրաքաղաքի 19-ամյա բնակիչը, որը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում