Արտաքին 4 տարի առաջ - 13:28 19-07-2022

ԱՄՆ-ը հիպերձայնային զենքի հաջող փորձարկում է իրականացրել

ԱՄՆ-ում հաջողությամբ է անցել հիպերձայնային զենքի հերթական փորձարկումը, հաղորդում է Պենտագոնը։

Raytheon Technologies Corp.-ի արտադրած սարքը, որի դասը չի նշվում, թռիչքային փորձարկման ժամանակ հինգ անգամ գերազանցել է ձայնի արագությունը․ սա նման զենքի երրորդ հաջող փորձարկումն է 2013թ․-ից ի վեր, ասվում է հաղորդագրության մեջ:

«Մեր երկրի հիպերձայնային կարողությունների զարգացումը կարևորագույն ազգային հրամայական է, և սա կարևոր քայլ էր առաջ: Հաջող թռիչքային փորձարկումները մեզ ավելի մեծ վստահություն են տալիս մեր նախատիպի տեխնիկական հասունության հարցում Hypersonic Air-breathing Weapon Concept (HAWC) ծրագրի ներքո»,- լրատվամիջոցը մեջբերում է Raytheon-ի հրթիռային ստորաբաժանման ղեկավար Ուես Քրեմերի խոսքերը։

Raytheon-ի հայտարարության մեջ ասվում է, որ թռիչքային փորձարկումների ժամանակ սարքը, ինքնաթիռից բաժանվելուց հետո, հիպերձայնային արագության է հասել ռեակտիվ շարժիչի միջոցով:

Հիպերձայնային զենքի մշակման ծրագիրը Defense Advanced Research Projects Agency-ի կամ DARPA-ի վարույթում է: Արտադրության պայմանագրի համար պայքարում են Raytheon-ը և Lockheed Martin Corp-ը: