Ներքին 3 տարի առաջ - 12:06 10-07-2022

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 05:50-ի սահմաններում Range Rover մանիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ Լճափ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, բախվել քարերին և հայտնվել ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նախ տեղում առաջին բուժօգնութունն է ստացել Գավառի հիվանդանոցի բժիշկների կողմից, ապա տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1–ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի վարչական վարույթի իրականացման ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանն ու ոստիկանության Գավառի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Գարիկ Դավթյանը, որպեսզի հետաքրքասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:
Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, սակայն քննչական խումբը հրաժարվել է ժամանել վթարի վայր, պատճառաբանելով, թե ինքնավթար է, մենք էդտեղ անելիք չունենք, մինչդեռ ամսվա սկզբից թե՛ Երևանում, թե՛ մի քանի մարզերում եթե ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ինքնավթար, ապա ժամանել են քննիչներ, ովքեր մանրամասն կատարել են վթարի վայրի զննություն, կատարել նկարահանումներ, իսկ այս վթարի պահով Գավառի քննչականից հրաժարվեցին գալ, այն դեպքում, որ չի բացառվում՝ վիրավորը հայտնի, որ վարորդը ինքը չի եղել, կամ ավտոմեքենայի առջև վթարային իրավիճակ են ստեղծել և այլն:Այդ դեպքում Գավառի քննիչները ինչ են անելու, ինչպես են ձևակերպելու վթարը:

Այս պահին ոստիկանները ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխում են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի