Ավելին 3 տարի առաջ - 20:53 07-07-2022

Հարավային Դակոտայում երկինքը կանաչել է. դա հազվագյուտ մթնոլորտային երևույթ է

Ըստ Եղանակային ծառայության օդերևութաբան Փիթեր Ռոջերի՝ երկինքը երբեմն անսովոր երանգներ է ստանում փոթորկի ժամանակ կամ դրանից առաջ՝ մթնոլորտում արևի լույսի ցրման պատճառով: Նրանց տեսքը պայմանավորված է նրանով, որ փոթորիկի ժամանակ ձևավորված խիտ ամպերը, որոնք լցված են ջրի մեծ կաթիլներով, փոխանցում են հիմնականում կապույտ և երկնագույն երանգների լույսը: Այսպիսով՝ լուսավորված լինելով մայրամուտի արևի դեղինով՝ դրանք կարող են կանաչավուն երանգ ստանալ:

Ռոջերի խոսքով, ամպրոպի ժամանակ կանաչ երկինքը կարող է ուժեղ կարկուտի նշան լինել։ Հարևան Մինեսոտա նահանգի Լեյք Ուիլսոն քաղաքում բեյսբոլի գնդակի չափ կարկուտ է տեղացել: