Ներքին 4 տարի առաջ - 14:46 28-10-2021

Երևանում հանրահավաքների բացակայությունը ժամանակավոր երևույթ է․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների գլխավոր ձեռքբերումը հասարակության մեջ լարվածության թուլացումն էր: Այդ լարվածությունը տեղափոխվել է օրենսդիր մարմնի պատերից ներս։ ՌԲԿ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Խորհրդարանում լարվածություն կա, և ես նրանց առողջություն եմ մաղթում։ Ինձ համար՝ որպես նախագահ, կարևոր է, որ փողոցներում, դրսում հանգիստ լինի», - ասել է նա։

Նախագահը չի բացառել, որ դրսի լռությունը ժամանակավոր երևույթ է, ու հնարավոր է նորից բողոքի ցույցերի անհրաժեշտություն առաջանա: Հաղորդավարի դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն հայտարարել է հանրահավաքներ անելու իրենց մտադրության մասին, Սարգսյանը պատասխանել է․ «Խոսելը մի բան է, իսկ փողոցային պայքարը՝ լրիվ այլ»։

Դրա հետ մեկտեղ Սարգսյանն ընդգծել է, որ հասարակությունն իշխանությանը մանդատ է տվել տնտեսական ու քաղաքական խնդիրները լուծելու, սահմանագծման ու սահմանազատման հարցերը լուծելու համար և այլն, բայց գերիներին վերադարձնելու հարցը պետք է առաջնային լինի։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում