Ավելին 4 տարի առաջ - 22:12 03-07-2022

Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով մահացել է երկրորդ զբոսաշրջիկը

Եգիպտոսի Հուրգադա քաղաքում Կարմիր ծովում շնաձկան հարձակման հետևանքով ևս մեկ կին է մահացել, հայտնում է Sky News-ը։

Ռումինացի զբոսաշրջիկի մարմինը հայտնաբերվել է Սահլ Հաշիշ հանգստյան գոտում առաջին դեպքից մի քանի ժամ անց, որի հետևանքով մահացել է Ավստրիայի 68-ամյա քաղաքացին։ Նա կորցրել էր ձեռքն ու ոտքը՝ հիվանդանոցում մահանալով արյան կորստից։

Երկու հարձակումն էլ տեղի է ունեցել հուլիսի 1-ին միմյանցից 600 մետր հեռավորության վրա։

Միջադեպերի հետ կապված` Սահլ Հաշիշ շրջանից մինչև Մաքադի Բեյ ծովախորշ ընկած հատվածի բոլոր լողափերը փակվել են, 3 օրով արգելվել են լողալը, ձկնորսությունը և ջրային բոլոր սպորտաձևերը:

Շնաձկների հարձակումները Հուրգադայում հազվադեպ են համարվում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից