Երևան +17°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:14 31-10-2021

Հուրգադայում ռուս զբոսաշրջիկներ զանգվածաբար թունավորվել են

Եգիպտոսի արեւելքում մի խումբ ռուս զբոսաշրջիկներ են թունավորվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հանգստացողների ազգականին։ Հուրգադայի AMC Royal հյուրանոցում զանգվածային թունավորման հետեւանքով 30 մարդ հոսպիտալացվել է։

Պարզվում է, որ թունավորվածների մեծ մասը երեխաներ են։ Թունավորման առաջին ախտանիշներն ի հայտ են եկել երեկ երեկոյան, շաբաթ առավոտյան նրանք հոսպիտալացվել են ջերմության, փորլուծության, փսխման և ընդհանուր թուլության գանգատներով։

Հաղորդվում է նաեւ, որ Եգիպտոսի իշխանությունները քրեական գործ կհարուցեն հյուրանոցի ղեկավարության դեմ։

Ամենից շատ դիտված