Ավելին 3 տարի առաջ - 10:22 01-07-2022

Աֆրոամերիկուհին առաջին անգամ ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ է դարձել

Աֆրոամերիկուհի Քեթանջի Բրաուն Ջեքսոնը հինգշաբթի երդվել է որպես ԱՄՆ Գերագույն դատարանի նոր անդամ։ Արարողությունը հեռարձակել է CNN-ը։

Գերագույն դատարանում 51-ամյա Ջեքսոնը զբաղեցրել է 83-ամյա Սթիվեն Բրիերի տեղը, որն ավելի վաղ հրաժարական էր տվել։

Ջեքսոնն առաջին սևամորթ կինն է երկրի Գերագույն դատարանում: Նա նախկինում աշխատել է որպես վերաքննիչ դատարաի դատավոր մայրաքաղաքի Կոլումբիա օկրուգում։ Համարվում է, որ Ջեքսոնը վիճելի իրավաբանական հարցեր լուծելիս հակված է աջակցել ազատական ​​գաղափարներին:

ԱՄՆ-ում դաշնային դատավորները նշանակվում են ցմահ՝ պետության ղեկավարի առաջադրմամբ։ Առաջադրումները քննարկվում են ԱՄՆ սենատորների կողմից։ Նախագահների կողմից դատական ​​նշանակումները նրանց ներքաղաքական ժառանգության, թերևս, ամենակարևոր մասն են: ԱՄՆ Գերագույն դատարանն ինը անդամ ունի։