Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 14:15 30-06-2022

Ամենակարևորը մինչև 2024 թվականը մեր համատեղ ծրագրերի իրականացումն է․ Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտությունը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը Աշխաբադում կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև ԼՂ հարցի կարգավորումը։

Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինն ընդգծել է երկու երկրների միջև լավ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

«Ամենակարևորը մեր պլանների իրականացումն է, ավելի ճիշտ՝ մինչև 2024 թվականը մեր համատեղ ծրագրերի։ Ամեն ինչ առաջ է շարժվում։ Իհարկե, կան տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ նախ և առաջ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Մենք այդ մասին խոսել ենք, և հիմա ևս հնարավորություն կա այդ հարցը քննարկելու»,- ասել է Պուտինը։

Ալիևն իր հերթին վստահություն է հայտնել, որ հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։

«Այսօր էլ հնարավորություն կլինի խոսելու տարածաշրջանային խնդիրների ու տարածաշրջանային հակամարտությունների մասին։ Հուսով եմ, որ մեր հարաբերությունները ապագայում ևս հաջողությամբ կզարգանան»,- ասել է Ալիևը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել