Արտաքին 4 տարի առաջ - 21:39 28-06-2022

Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի պատերազմում. Մակրոն

Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի պատերազմում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բավարիայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մեր աջակցությունն Ուկրաինային և Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և անհրաժեշտ ինտենսիվությամբ՝ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»,- ասել է նա։

Խոսելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ մինչև տարեվերջ պատերազմը դադարեցնելու ցանկության մասին՝ Մակրոնը պատասխանել է. «Ոչ ոք չի մտածում պատերազմն առաջիկա շաբաթներին կամ ամիսներին ավարտելու մասին»։ Նա հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ պատերազմից ելք կգտնվի, բայց միայն այն պայմանով, որ «Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր