Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Էջմիածին քաղաքում խանութում հրդեհ է բռնկվել
Երևան +25°
Ներքին 6 օր առաջ - 18:54 22-06-2022

Նախագահ Խաչատուրյանն ու ԿԲ նախագահը քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկային վերաբերող մի շարք հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 22-ին հանդիպել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկային վերաբերող մի շարք հարցեր:

«ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախագահին մանրամասներ է ներկայացրել հայկական դրամի և արտարժույթների փոխարժեքի տատանումների ռիսկերի և դրանց վերահսկելիության մասին: ԿԲ նախագահն անդրադարձել է նաև արժութային շուկայում հակամրցակցային դրսևորումներին և Կենտրոնական բանկի կողմից նման երևույթները բացառող միջոցառումներին և պատժամիջոցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Նախագահ Խաչատուրյանը շեշտել է առկա իրողությունների պայմաններում ճկուն դրամավարկային քաղաքականության իրականացման կարևորությունը, ինչպես նաև բարձր է գնահատել հայաստանյան ֆինանսական շուկայում Կենտրոնական բանկի կայունացնող և հավասարակշռող դերակատարությունը:

Ձեզ գուցե հետաքրքրի