Գորիսի ոստիկանները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենա
copy image url

Գորիսի ոստիկանները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենա

Ներքին 2 տարի առաջ - 23:29 07-06-2022
Հունիսի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, բնապահպանության և ընդերքի տեսչությունից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Գորիս» անտառտնտեսության Շուռնուխի 3-րդ պահաբաժնում ծառ են ապօրինի հատում:

Պահաբաժին մեկնած Գորիսի ոստիկանները հայտնաբերեցին փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենա: Տարածքում ևս փայտանյութ կար։

Պարզվել է ծառերը հատողի ինքնությունը, որը Սյունիքի մարզի 42-ամյա բնակիչ է։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ամենից շատ դիտված