Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:53 06-06-2022

Ինչու՞ դարձանք թուրքի ու նիկոլիզմի գերի․ Արտակ Զաքարյան

«Մտածենք, թե ինչպե՞ս ընտրազանգվածից նորից դառնալ Ազգ»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանությաննախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

Նա նաեւ նշել է. «Հիշե´նք, թե որպես Ազգ, որտե՞ղ ենք թաղել մեր առողջ բանականությունը, ազգային արժանապատվությունն ու ազնիվ ոգին:

Եվ ամենակարևորը` ինչու՞ դարձանք թուրքի ու նիկոլիզմի գերի, ինչու՞ հիմարացրեցին ու սպանեցին մեզ, ինչու՞ ապուշի տեղ դրեցին ու հայրենազրկեցին մեզ, ինչու՞ հոգիներս պղտորեցին ու կռվեցրին միմյան հետ:

Ինչու՞ է նիկոլիզմն ավելի կարևոր, քան մի ամբողջ Ազգ ու Հայրենիք: Ինչու՞ հայը ինքն իրեն չի հարգում, ինչու՞ է հայն այսքան խորը թքել ինքն իր վրա:

Ինչու՞ է օրվա աշխատավարձը կարևոր երեխայի վաղվա ապագայից: Ինչու՞ է բարձրաստիճան սպայի կամ ոստիկիկանի պատիվը հայտնվել ոմանց ներքնաշորի մեջ: Ինչու՞ է հարևանի դղյակն ավելի տանջում և պատրաստ ենք նրան դատել բոլոր ատյաններում, բայց 5000 մատղաշ երեխաների կյանքն ու 10000ք.կմ հայրենիքը կործանածին` ասում ենք «դե ի՞նչ անի խեղճ հարիֆը»:

Միթե՞ ես, որպես հայ միշտ այսպիսինն եմ եղել, ու դրա համար դարերով կորցրել եմ, դարերով մորթվել եմ, ցեղասպանվել եմ, դարերով խաբվել եմ, դարերով անարգվել եմ ու դարերով գաղթել եմ:

Իսկ ե՞րբ եմ, որպես Ազգ` խելքի գալու վերջապես»:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան