Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:56 09-05-2023

Հաղթողից դարձանք պարտված պետություն. Ալբերտ Բազեյան

«Իշխանությունից ես որևէ ակնկալիք չունեմ, նրանք են պատասխանատու այսօրվա մեր իրավիճակի համար, 44-օրյա պատերազմի պարտության և Արցախի շրջափակման համար։ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց հրադադարի համաձայնագիրը, իսկ մեր զինվորները, ազատամարտիկները պահել էին ամբողջ Քարվաճառի և Բերձորի շրջանը»։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում Արցախի ինքնորոշման պահանջով հանրահավաքին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Նիկոլ Դուման» կամավորական ջոկատի հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը։

Հարցին՝ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ մինչև մայիսի վերջը իշխանափոխություն է լինելու, և իրենց հաջողվելու է հեռացնել այս իշխանությանը, ինչո՞վ է պայմանավորված այդ վստահությունը, Բազեյանն ասաց, որ ինքը շարունակում է հանդիպումներ ունենալ․ «Ես իմ կյանքի լավագույն տարիներն ապրել եմ, հանուն հայրենիքի կյանքս էլ կտամ, բայց մենք կհասնենք իշխանափոխության, որովհետև այս իշխանությունը պարերազմի տարավ մեր երկիրը, մեր հայրենիքի մի մեծ հատված նվիրեց ադրբեջանիցիներին, իսկ հանուն հայրենիքի զոհվեցին հարյուրավոր զինվորներ և ազատամարտիկներ։ Իսկ մենք հաղթողի դերից դարձանք պարտված պետություն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը