Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:00 27-10-2024

Այսօրվա իշխանությունները իրենց վախից տառապում են զառանցանքով․ Ալբերտ Բազեյան

Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցը։ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելում պետական-քաղաքական գործիչներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու ԱԺ-ում ոճրագործության զոհ դարձած գործիչների հիշատակին։

«Հոկտեմբերի 27-ը մեծագույն ողբերգություն էր մեր նորագույն պատմության մեջ։ Դա նաև աղետ էր մեր ժողովրդի և պետության համար։ Ձևավորվել էր մի հզոր դաշինք ժողովրդի կամքով․ դա ուժի և արդարության խորհրդանիշն էր։ Ուժի խորհրդանիշը Վազգեն Սարգսյանն էր, իսկ արդարության խորհրդանիշը՝ Կարեն Դեմիրճյանը։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ կոտրեցին մեր ժողովրդի հույսերը ապագայի նկատմամբ», - լրագրողների հետ զրույցում ասաց Ալբերտ Բազեյանը։

Բազեյանը նշեց, որ Հոկտեմբերի 27-ը նախօրոք պլանավորված հանցագործություն էր, ինչը մինչև հիմա բացահայտված չէ՝ չնայած Նաիրի Հունանյանը փտում է ԱԱԾ նկուղում։ Շեշտեց՝ շահառուն այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր։

«Այսօրվա իշխանությունները իրենց վախից տառապում են զառանցանքով։ Անընդհատիրենցթվում է, թեինչ-որ խմբեր են կազմավորվում, զինվում են, փորձում են մի 7-8 հոգով ներթափանցել կառավարության շենք, ֆիզիկապես ոչնչացնել Նիկոլ Փաշինյանին և բռնազավթել իշխանությունը»,-ասաց Բազեյանը՝ անդրադառնալով մեր օրերում Հոկտեմբերի 27-ի կրկնության վտանգին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում