Արտաքին 4 տարի առաջ - 09:05 04-06-2022

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն արգելել է նվաստացնել Ռուսաստանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությանը չի կարելի նվաստացնել, քանի որ վաղ թե ուշ երկրները ստիպված կլինեն համագործակցել նրա հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Չի կարելի նվաստացնել Ռուսաստանի Դաշնությանը։ Երբ մի օր ռազմական գործողությունները դադարեն, մենք ճգնաժամը կկարողանանք հաղթահարել դիվանագիտության միջոցով։ Համոզված եմ, որ Ֆրանսիան պետք է միջնորդի դեր ստանձնի»,- ասել է Մակրոնը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ վերջին վեց ամսվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավելի քան 100 ժամ հեռախոսային բանակցություններ է վարել։

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ չի փորձում գաղտնի պահել այդ փաստը, և բանակցությունների մեծ մասն անցկացրել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի խնդրանքով։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի