Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:00 21-09-2026

Չպատժելով մեղավորներին՝ թույլ ես տալիս բանակում բռնության ենթարկել, նվաստացնել ու սպանել. Նինա Կարապետյանց

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայկական բանակում տիրող իրավիճակը, միջանձնային հարաբերությունները և արատավոր բարքերը շարունակում են մնալ հանրային քննարկումների ամենացավոտ թեմաներից մեկը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն իր ելույթում անդրադարձել է զինված ուժերի փիլիսոփայությանը, ռազմական ոստիկանության ձախողումներին և հանդես եկել մտահոգիչ հայտարարությամբ՝ իշխանությունների՝ բանակը բարեփոխելու իրական ցանկության բացակայության վերաբերյալ:

Նինա Կարապետյանցը սկզբունքային հակադրության մեջ է մտնում ՊՆ նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի այն թեզի հետ, թե «բանակը ուժեղների համար է»։

«Ես այն ժամանակ առաջարկեցի՝ եթե ուժեղների համար է, եկեք մեջից տարբերակեք, տարեք: Բայց բանակը ուժեղների համար չի, բանակը ուժեղանալու համար է, սովորելու համար է»,- ընդգծում է իրավապաշտպանը:

Ըստ Կարապետյանցի՝ ծառայության տարիները չպետք է լինեն անհասկանալի և անօգուտ բաների վրա կորցրած ժամանակ:

Ընդհակառակը, բանակը պետք է հանդիսանա կրթական միջավայր, որտեղ երիտասարդը ստանում է և՛ ընդհանուր, և՛ ռազմական կրթություն, դառնում է ավելի տոկուն ու ամրանում ֆիզիկապես ու հոգեպես: Անդրադառնալով բանակում տեղի ունեցող ողբերգական միջադեպերին և կոնֆլիկտներին՝ Նինա Կարապետյանցը շեշտում է կանխարգելիչ մեխանիզմների բացակայությունը:

Նրա խոսքով՝ արական կոլեկտիվներում լարվածությունն ու տարաձայնություններն բնական երևույթ են, սակայն համակարգը պարտավոր է կառավարել դրանք: Իրավապաշտպանի պնդմամբ՝ առաջին և ամենակարևոր քայլը պետք է լիներ այն, որ ռազմական ոստիկանությունը յուրաքանչյուր դեպքից հետո իրականացներ մանրակրկիտ, անաչառ ու խորքային հետազոտություն, ինչը թույլ կտար հասկանալ պատճառները և բացառել դրանց կրկնությունը:

«Ես ներքին համոզմունք ունեմ, որ որևէ փոփոխություն՝ ամուր բանակ ստեղծելու, կայացած բանակ ստեղծելու ցանկություն ուղղակի չունեն, այլև եղածն էլ ուզում են կազմաքանդել»,- եզրափակում է Նինա Կարապետյանցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»