Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:06 24-05-2022

Չավուշօղլուի հայտարարությունը ՆԱՏՕ-ի թեմայով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Իսրայել: Թել Ավիվում վայրեջք կատարած թուրք նախարարն իր հանդիպումները սկսել է Պաղեստինից: Հաղորդում է ermenihaber-ը:

Պատասխանելով «CNN Türk»-ի լրագրողի հարցին՝ Չավուշօղլուն հայտել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ իրենք պատրաստվում են բանակցություններ վարել այդ երկու երկրների պատվիրակությունների հետ:

Մայիսի 24-ի երեկոյան Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները կմեկնեն Անկարա, որտեղ էլ տեղի կունենա եռակողմ հանդիպումը:

Ըստ Չավուշօղլի՝ հետո նաև հնարավոր է քառակողմ հանդիպում լինի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Նման առաջարկով հանդես է եկել հենց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Անկարայում կայանալիք հանդիպման ընթացքում Թուրքիան առաջ է քաշելու այն նախապայմանները, որոնց բավարարման դեպքում պատրաստ կլինի աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին:

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
20:14 Մենք կարևորություն չենք տալիս մեզ ուղղված զրպարտությանը. մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն. Էրդողան
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը

Ձեզ գուցե հետաքրքրի