Արտաքին 4 տարի առաջ - 14:40 08-10-2021

Թուրքիայի պատմության մեջ չի եղել «գաղութատիրություն» կոչվող սև բիծը. Չավուշօղլուի արձագանքը Մակրոնի հայտարարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ուկրաինացի իր պաշտոնակցի հետ Լվովում տված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Չավուշօղլուն հայտնել է, որ ի տարբերություն Ֆրանսիայի՝ Թուրքիայի պատմության մեջ չի եղել այն սև բիծը, որը կոչվում է «գաղութատիրություն»:

Այս մասին Չավուշօղլուն ասել է ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարության, որում նա նշել էր, որ հիանում է, թե ինչպես է Թուրքիան կարողացել Ալժիրում մոռացության տալ այդ երկրում իր ունեցած դերակատարումը՝ ակնարկելով, որ ավելի վաղ շրջանում Ալժիրը եղել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ:

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան դրական է գնահատում Ֆրանսիայի քայլերը, որոնք ուղղված են սեփական «գաղութատիրական» անցյալի հետ առերեսվելուն: Միաժամանակ նա Մակրոնի խոսքերը և այդ թեմայի մեջ Թուրքիային ներքաշելու փորձերը համարել է մեծ սխալ։

Չավուշօղլուն նաև նշել է, որ Թուրքիայի հետ պետք է ոչ թե մամուլի միջոցով խոսել, այլ ուղիղ: Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով՝ Մակրոնի այդօրինակ հայտարարությունը պայմանավորված է Ֆրանսիայում սպասվող ընտրություններով:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան

Ձեզ գուցե հետաքրքրի