Արտաքին 5 տարի առաջ - 18:02 22-09-2021

Կրեմլի արձագանքը Ղրիմի հարցով Էրդողանի հայտարարությանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ղրիմը ռուսական չճանաչելու մասին Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, և Ղրիմը համարում է «բռնակցված» տարածք:

«Մենք ցավում ենք, որ նման հայտարարություններ են հնչում հիմա, երբ նախապատրաստվում է Թուրքիայի ղեկավարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն»,- նշել է Պեսկովը: Նա ընդգծել է, որ Մոսկվան կցանկանար կենտրոնանալ տարածաշրջանային մարտահրավերների քննարկման վրա, որոնք ծառացած են երկու երկրների միջև: Բայց հայտարարությունը համարում է հենց Կրեմլին հասցեագրված և այն գնահատում է որպես մարտահրավեր:

Ռուսաստանի տվյալ դիրքորոշման մասին ամեն ինչ հայտնի է, սակայն նա մտադիր է աշխատել թուրքական կողմի հետ, հավելել է Պեսկովը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ