Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:40 23-05-2022

Ողբերգական պատահար՝ Գորիսում․ shamshyan.com

Ժամը 18:15-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել «Գորիսի» բժշկական կենտրոնից, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Գարիկ Առաքելյանն է, ով որոշ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:

Գորիսի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:00–ի սահմաններում Գ. Առաքելյանը Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի վարչական տարածքում «Բայանդուրի հանդ» կոչվող տարածքում ջրագծի համար փոս քանդելու աշխատանքներ կատարելու ժամանակ, հողը քանդվել և լցվել է փոսի մեջ` ծածկելով վերջինիս, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիսի» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամը 19.00-ին գիտակցության չգալով մահացել է:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար