Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:55 23-05-2022

Սա Ղարաբաղյան շարժման նպատակի ոչնչացումն է․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Էս ո՞ւր հասանք։
Սերժի ժամանակ Ալիեւն էր խոսում Արցախի անկախության ճանաչումից, իսկ հիմա նույնիսկ Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ եզրույթ չի օգտագործվում ԵՄ-ի կողմից։

Նիկոլն Արցախի անկախության ու ինքնորոշման իրավունքի իրացման գաղափարից Բրյուսելում հրաժարվեց ու փոխարենը համաձայնվեց քննարկել Ադրբեջանի կազմում «Ղարաբաղի շրջանի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» հարցը։
Սա վերջն է հասկանո՞ւմ եք։

Սա Հայոց Երրորդ Հանրապետության հիմքերի ոչնչացումն է։
Սա Ղարաբաղյան շարժման նպատակի ոչնչացումն է։
Նիկոլին իշխանության հանդուրժելն արդեն հավասարազոր է պետականակործանման։

Ո՞ւր եք հայ սուտ «հայրենասերներ,«երրորդ ուղու» ջատագովներ ու «անկախ» փորձագետներ։
Դեռ ոչ նախկի՞ն եք ասում։

Շարունակեք նույն ոգով ու շուտով վերջնականապես կհայտնվեք «երջանիկ Թուրքական աշխարհում»։
Համաձայնվել է ձեր Նիկոլն Ալիեւի պայմաններին։
Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ 0 բառ։
Ձեր երեխաներին ու թոռներին ի՞նչ եք ասելու։
Ասելու եք՝ Նիկոլը հպարտ-հպարտ եկավ, սաղ տվեց, մենք էլ «30 արծաթով» ծափահարու՞մ էինք»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
18:28 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար

Ձեզ գուցե հետաքրքրի