Արտաքին 4 տարի առաջ - 23:08 21-05-2022

Լոնդոնը հայտարարել է ռուսական հնարավոր ագրեսիայի դեպքում Մոլդովային օգնելու մասին

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն անհրաժեշտ է համարում «զինել Մոլդովան ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան», որպեսզի այս երկիրը կարողանա պաշտպանվել ռուսական հնարավոր ագրեսիայից։ Այս մասին Թրասն ասել է The Telegraph թերթին տված հարցազրույցում։

Նախարարը նշել է, որ այժմ դաշնակիցների հետ քննարկում են, թե ինչպես օգնել փոքր երկրներին պաշտպանել իրենց՝ հաշվի առնելով «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավակնությունները»:

«Պուտինը հստակ հայտարարել է Ռուսաստանի ընդլայնման իր հավակնությունների մասին։ Այն, որ Կիևը գրավելու նրա փորձերն անհաջող են եղել, չի նշանակում, որ նա հրաժարվել է այդ հավակնություններից»,- ասել է Թրասը։

Բրիտանացի նախարարն ընդգծել է, որ նպատակն Ուկրաինային երկար ժամանակով պաշտպանվելու հնարավորություն տալն է, սակայն դա վերաբերում է նաև այլ «խոցելի պետություններին», օրինակ՝ Մոլդովային, որը նույնպես ՆԱՏՕ-ի անդամ չէ։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»