Արտաքին 4 տարի առաջ - 15:03 14-06-2022

Եվրահանձնաժողովը աջակցում է Ուկրաինային և Մոլդովային, «ավելի քիչ վստահ է» Վրաստանի հարցում.  Politico

Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա Ուկրաինային տրամադրել Եվրամիությանն անդամակցության թեկնածուի պաշտոնական կարգավիճակ։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով մի քանի պաշտոնյաների, որոնք ծանոթ են երկուշաբթի օրը Բրյուսելում տեղի ունեցած քննարկումների ընթացքին։

Հոդվածում նաև ասվում է, որ Եվրահանձնաժողովը ընդհանուր առմամբ աջակցում է Մոլդովային, որտեղ այժմ «գործում է ամուր եվրոպամետ կառավարություն», սակայն ավելի քիչ վստահ է Վրաստանի հարցում, «որը վերջին տարիներին տառապում է ամենուրեք քաղաքական անկարգություններից և նկատելի ժողովրդավարական հետընթացից»։

Politico-ի աղբյուրների խոսքով, Եվրահանձնաժողովը հստակ գիտակցում է, որ անհրաժեշտ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկել ուժեղ ազդանշան առ այն, որ նա կորցրել է Ուկրաինան իր ազդեցության գոտի վերադարձնելու բոլոր հնարավորությունները։ «Հանձնաժողովը չի մոռանում, որ Ուկրաինան միակ երկիրն է Եվրոպայում, որտեղ մարդիկ են զոհվել, որտեղ մարդկանց գնդակահարել են, քանի որ նրանք փողոցներում կանգնած են եղել ԵՄ դրոշներով,- Politico-ին ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։- Այժմ մենք չենք կարող նրանց ասել. «Կներեք, ժողովուրդ, դուք սխալ դրոշակներ էիք ծածանում»»:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»