Ավելին 4 տարի առաջ - 20:12 19-05-2022

McDonaldʼs-ն իր ռուսական բիզնեսը վաճառելու պայմանագիր է կնքել


McDonald's-ը պայմանագիր է ստորագրել իր ռուսական բիզնեսը Ալեքսանդր Գովորին վաճառելու մասին, հայտնում է Interfax-ը։
Գործարքը դեռ պետք է հաստատվի կարգավորող մարմինների կողմից, սակայն սպասվում է, որ այն կփակվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Գործարքի պայմաններով Գովորը ձեռք է բերում ցանցի ողջ ռեստորանային պորտֆելը և հետագայում այն ​​կզարգացնի նոր ապրանքանիշի ներքո: Գնորդը պարտավորվում է նաև պահպանել անձնակազմը և նրանց համար առկա պայմանները առնվազն երկու տարի:

Բացի այդ, նոր սեփականատերը համաձայնել է աշխատավարձ վճարել ընկերության 45 մարզերի աշխատակիցներին մինչև գործարքի փակումն ընկած ժամանակաշրջանում և կատարել պարտավորությունները մատակարարների, տարածքների սեփականատերերի և կոմունալ ծառայությունների նկատմամբ։

Գործարքի գումարը չի բացահայտվում։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին