Ներքին 4 տարի առաջ - 15:58 19-05-2022

Դիմորդները ընդունելության 2 քննություն կհանձնեն. Կարո Նասիբյան

Պետական ​​միասնական քննության շրջանակներում բուհերի ընդունելության քննությունները բաղկացած են լինելու երկու առարկայից: Այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

Նա պարզաբանեց, որ տարբեր մասնագիտությունների մասով դիմորդները կարող են մեկ քննություն հանձնել. «Գործընթացն իրականացվում է երկու փուլով՝ հունվար եւ հունիս-հուլիս ամիսներին։ Առաջին փուլում դիմորդը նշում է մասնագիտությունը։ Մրցույթն անցկացվում է առկա միավորների հիման վրա»,- ասաց Նասիբյանը։

Պաշտոնյան հավելեց, որ երկրորդ փուլում առաջին փուլ չանցած դիմորդները կկարողանան դիմել վեց մասնագիտությունների գծով եւ հավակնել տեղին արդեն հանձնված առարկաներից քննությունների արդյունքների հիման վրա։ Երկրորդ փուլում դիմորդները կարող են դիմել առաջին փուլից հետո մնացած թափուր տեղերի համար:

«Օտարերկրյա ուսումնական հաստատություններ ավարտած դիմորդները, ում ատեստատում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չկա, ինչպես նաեւ այս ամառ զորացրված դիմորդները քննություն կհանձնեն հուլիսին։ Մնացած բոլորը կհանձնեն հունիսին։ Եթե ​​նախկինում հունիսին հնարավոր էր քննություն չհանձնել եւ հանձնել հուլիսին, ապա նոր ընթացակարգով դա հնարավոր չի լինի։ Քննությունների հունիսյան փուլը կանցկացվի հունիսի 7-ից հունիսի 24-ը, իսկ հուլիսյան փուլը՝ հուլիսի 2-ից 8-ը։ Քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին։ Ավելի ուշ կհրապարակվի նաեւ թափուր տեղերի ցանկը»,- ​​ընդգծեց նա։

Նասիբյանը հայտնեց, որ քննական կենտրոնների թիվը 41-ի է հասել, մեկ դիմորդի համար քննություն կազմակերպելու արժեքը 6500 է։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով