Ներքին 4 տարի առաջ - 19:17 18-05-2022

Հայ ժողովրդի ժողովրդավարական ապագան չպետք է ուղղորդվի աշխարհաքաղաքական կենտրոններից․ Սողոմոնյան

«Համախմբման» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը անդրադարձել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարություններին։ Նա, մասնավորապես, գրել է․

«Ի պատասխան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությանն առ այն, որ ԱՄՆ-ն հանձնառու է օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հայտարարում եմ․

1․ Հայ ժողովուրդը դեռևս 1990թ․ օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով է հանձն առել կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են։

2․ Հայ ժողովրդի ժողովրդավարական ապագան չպետք է ուղղորդվի աշխարհաքաղաքական կենտրոնների պատվերներով, պատկերացումներով կամ շահերով։

3․ Հայ ժողովրդի 2018 թվականի ընտրությունն անկեղծ էր, սակայն բոլոր այն արժեքներն ու սկզբունքները, որոնք 2018թ․ «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» հեղափոխության ժամանակ հրամցվեցին հայ ժողովրդին, այժմ վերացված, աղճատված ու բռնաբարված են․ օրինակ՝ Հայաստանում ներկայում չի գործում ժողովրդավարության առանցքային սկզբունքներից մեկը՝ իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը, քանի որ ողջ պետական իշխանությունն ուզուրպացված է մեկ մարդու կողմից։

4․ Ինչ վերաբերում է 2021թվականի խորհրդարանական ընտրություններին, ապա այն ժամանակ իշխող քաղաքական ուժը հայ ժողովրդին չէր զգուշացրել, որ Արցախի ապագան Ադրբեջանի կազմում է տեսնում, կամ որ ՀՀ-ն պետք է իջեցնի իր նշաձողը Արցախի կարգավիճակի հարցում։

5․ Հայ ժողովուրդը քաջատեղյակ է մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնարար ակտերից, որոնցից է նաև ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը, որում պարզորոշ ասվում է․ «․․․ երբ կառավարման որևէ ձև կործանարար է դառնում այդ նպատակների համար (Կյանք, Ազատություն, Երջանկության ձգտում – խմբ․), ապա ժողովրդի իրավունքն է փոխել կամ լուծարել այն և ստեղծել նոր կառավարություն՝ հիմնվելով այնպիսի սկզբունքների վրա և կազմակերպելով իշխանությունն այնպես, որոնք, ըստ նրա, լավագույնս կյանքի կկոչեն իր ապահովությունն ու երջանկությունը»։

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
13:24 Մենք երջանիկ ենք. Գևորգ Գրիգորյանի նոր սիրելին արձագանքել է իրենց հասցեին հնչող քննադատություններին