Արտաքին 4 տարի առաջ - 12:32 16-05-2022

«Ազովստալում» մոտ 600 վիրավոր մարտիկ կա, 40-ի վիճակը շատ ծանր է

Մարիուպոլում ռուսաստանցի զինվորականների կողմից արգելափակված «Ազովստալ» գործարանի տարածքում ուկրաինական ուժերի մոտ 600 վիրավոր մարտիկ կա, ազգային հեռուստամարաթոնի եթերում ասել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի օպերատիվ նշանակության 12-րդ բրիգադի հրամանատար Դենիս Շլեգան։ .
Նրա խոսքով, հարյուրավոր վիրավորներից մոտ 40 հոգու վիճակը շատ ծանր է։ Շլեգան նշել է, որ դեղերն ու բժշկական գործիքներն «իսկապես անբավարար են», նա իրավիճակը բարդ է անվանել, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։
Ինչպես նշվում է, նույն տեղեկությունը մայիսի 15-ին կայացած առցանց համաժողովի ժամանակ հաստատել են «Ազովստալի» պաշտպանների կանայք՝ Եկատերինա Պրոկոպենկոն, Յուլյա Ֆեդոսյուկը, Աննա Նաումենկոն և Դարիա Ցիկունովան: Նրանց խոսքով՝ իրենց ամուսինները օրական մեկ բաժակ տեխնիկական ջուր են խմում, սննդի պաշարները շատ քիչ են։ Գործարանում շատ ծանր վիրավոր մարտիկներ մահանում են դեղորայքի բացակայության պատճառով, եղել են նաև առանց անզգայացման անդամահատման դեպքեր, ասել են համաժողովի մասնակիցները։ Նրանք կրկին կոչ են արել փրկել իրենց ամուսիններին: Կանայք պատրաստվում են մեկնել Թուրքիա և օգնության համար դիմել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել