Արտաքին 4 տարի առաջ - 09:28 16-05-2022

Շվեյցարացիները կողմ են «Netflix tax»-ին և սահմանների պահպանության վճարի բարձրացմանը

Շվեյցարիայի քաղաքացիների մեծամասնությունը մայիսի 15-ին ազգային հանրաքվեի ժամանակ քվեարկել է նախաձեռնությունների համար, որոնցից մեկը հոսքային ծառայություններին կպարտադրի իրենց տարեկան շրջանառության 4%-ն ուղղել երկրի կինոարտադրության աջակցությանը, իսկ մյուսը ենթադրում է Արտաքին սահմանների պաշտպանության եվրոպական գործակալության (Frontex) ֆինանսավորման աճ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Netflix tax»-ին աջակցել է Շվեյցարիայի քաղաքացիների 58.42%-ը, դեմ է քվեարկել 41.58%-ը։
Հրապարակման մեջ նշվում է, որ շվեյցարական հեռարձակողներն արդեն իսկ իրենց շահույթի 4%-ն ուղղում են տեղական կինոարդյունաբերության զարգացմանը, սակայն հոսքային ծառայությունները, ինչպիսիք են Netflix-ը, Amazon Prime-ը և Disney+-ը, մինչ այժմ չեն վճարել այդ հարկը։
Frontex-ի բյուջե վճարումներին կողմ է եղել Շվեյցարիայի քաղաքացիների 71.48%-ը (այն 24 մլն դոլարից կհասնի 61 մլն դոլարի), դեմ է եղել 28.52%-ը։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել