Երևան +27°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:03 13-05-2022

Չհայտարարված քարոզարշավ կամ անառողջ մրցավազք՝ գործող ու ապագա հնարավոր քաղաքապետերի միջև

Երեկ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Երևանյան լճի և Հրազդանի կիրճի ափամերձ տարածքներում մեկնարկել են մաքրման աշխատանքներ, որոնց հիմնական նպատակն է բարելավել Երևանյան լճի և Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը:

Նա հայտնել էր, որ մայիսի 5-ի դրությամբ Երևանյան լճից տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ, որը կազմում է 8500 խորանարդ մետր:

Այս հայտարարությունը հարուցել էլ օգտատերերի տարակուսանքը, թե այդ ի՞նչ մեքենայով է տեղափոխվել աղբը։ Մաթեմատիկական տարրական հաշվարկներն անգամ շինարարությունից ու բեռնատարների տարողունակությունից հեռու մարդկանց զարմանքն էր հարուցել:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը մասնավորապես ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Ստացվում է այնպես, որ մեկ բեռնատար ավտոմեքենան տեղափոխել է 1,89 խորհանարդ մետր աղբ: Որպեսզի պարզ լինի՝ ասեմ, որ բեռնատարների թափքերի ծավալը մի քանի անգամ ավելի է: Օրինակ КамАЗ-ների թափքի ծավալը կազմում է 12-20 խորանարդ մետր՝ կախված մոդելից: Սա ասում եմ որպես ավտոինժեներ: Հիմա հարց քաղաքապետին․
Պարո՛ն քաղաքապետ, հասկանո՞ւմ եք արդյոք որքան պետական միջոցներ եք անիմաստ վատնել... թեկուզև լավ գործ անելու համար»:

Այսօրինակ գրառումներից հետո՝ իրավիճակն ի վերջո հանգուցալուծվեց, քաղաքապետը վերախմբագրեց սեփական գրառումը։ Մեծ բան չէր եղել, ընդամենը մեկ զրոյի խնդիր էր, պարզվեց, ոչ թե 4500 մեքենա աղբ է տեղափոխվել, այլ 450։ Երբ սեփական «ահռելի» աշխատանքը ներկայացնելու խնդիր է դրված՝ մի զրո ավելի, մի զրո պակաս ․․․ դե, իհարկե, շատ ավելի նախընտրելի է ավելի, քան պակաս։

Սրանով քաղաքապետարանի կատարելիք կամ կատարվող «ահռելի» աշխատանքի շուրջ քննարկումները չդադարեցին։
Մեկ զարմանք էր, երբ այժմ արդեն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ ավետեց այն մասին, առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը։

Ինչպես է ստացվում, որ որևէ պաշտոն չզբաղեցնող՝ արդեն նախկին պաշտոնյան հայտարարում է մետրոյի նոր կայարանի կառուցման մասին։ Նույն տրամաբանությամբ ցանկացած նախկին քաղաքապետ կամ վարչապետ հանգիստ կարող է խոսել, ասենք՝ Նոր Նորքում ու Ջրվեժում հերթական մետրոյի կայարան բացելու կամ երկաթգիծ կառուցելու մասին։

Մի տեսակ չհայտարարված քարոզարշավ կամ տարօրինակ ու անառողջ մրցավազք է սկսված գործող ու ապագա հնարավոր քաղաքապետերի միջև։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է մամուլը գրում է այն մասին, որ Տիգրան Ավինյանը հավակնում է Երևանի քաղաքապետի պաշտոնին։

Ամենից շատ դիտված

23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան
22:30 Արցախը հանձնեցի, թողեք Հայաստանը փրկեմ․ Նիկոլ Փաշինյանի «արժանապատվությունը»
13:11 Ջրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինը. shamshyan.com
22:05 Ո՛չ գազ ունինք, ո՛չ ջուր, աթար կվառենք. Տայգայում երևի մեզնից լավ պայմաններում կապրին. Ջրառատի բնակիչ