Արտաքին 4 տարի առաջ - 19:52 12-05-2022

Կ․Պոլսի Հայոց պատրիարքը հանդիպել է Դերիքի գավառապետ Էվրեն Չաքըրին

Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Մարդինի նահանգի Դերիքի գավառում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ մատուցելուց հետո այցելել է Դերիքի գավառապետ Էվրեն Չաքըրին։ Հաղորդում է ermenihaber-ը:

Հանդիպմանը գավառապետ Չաքըրը նշել է, որ պատրաստ է օգտակար լինել, եթե եկեղեցին ունենա պահպանության կամ նորոգության կարիք։

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ի հիշատակ այցելության գավառապետին է նվիրել Օսմանյան կայսրության շրջանի հայ նկարիչների մասին Կարո Քուրքմանի հեղինակած երկհատոր աշխատությունը։

Էվրեն Չաքըրը, իր հերթին, Կ․ Պոլսի հայոց պատրիարքին է նվիրել լուսանկար, որում պատկերված են Դերիքի եկեղեցու մեջ աղոթող հավատացյալները։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
09:42 Վանաձորում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ