Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:37 01-10-2024

Կ. Պոլսի Հայոց Պատրիարքը Մայր Տաճարում Սուրբ Պատարագ է մատուցել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին` ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Այս առիթով սեպտեմբերի 30-ին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

Պատրիարք Հայրը, իր քարոզում անդրադառնալով մարդ-Աստված հարաբերություններին, ի մասնավորի նշեց. «Աստված ցանկանում է տեսնել, թե մարդ ի՞նչ է ընտրելու իրեն տրվածներից։ Աստված ակնկալում է, որ մենք դառնանք դեպի իրեն և ասենք՝ Աստված իմ այս աշխարհը շատ գեղեցիկ է, բայց ես քեզ եմ ընտրում, բոլոր գեղեցկություններից և արժեքներից ավելի, նույնիսկ իմ կյանքից առավել քեզ եմ ընտրում և քեզ եմ սիրում։

…Մենք շուրթերով չենք կարող Աստծուն ընտրել, հետևաբար մեր կարողություններով պետք է ծառայենք Աստծուն, պետք է կարողանաք մեր ունեցածը Աստծուն ընծայել»։

Պատարագիչ Սրբազանն ընդգծեց, որ մարդ իր կյանքը պիտի ծառայեցնի հանուն Աստծո փառքի՝ դառնալով աստվածային արաչագործության շարունակողը, և իր անձը դարձնի Տիրոջ բնակարան։

Խոսելով Մայր Տաճարի խորհրդի մասին՝ Սահակ Սրբազանն ընդգծեց․ «Հազար յոթ հարյուր տարի շարունակ այս սուրբ վայրում աղոթքից ու պաշտամունքից զատ ուրիշ որևէ բան չի կատարվել, այն միայն Աստծուն է հատկացված եղել, հետևաբար մեր հոգիներն էլ միայն Աստծուն պետք է նվիրվեն։ Այս տաճարի սյուները, պատերը ներծծված են աղոթքով ու Աստծո խոսքով։ Ուրեմն, մեր անձերը պիտի սնվեն այդ աղոթքներով և մենք Աստծո խոսքից կառչած մնանք։ Այդ կերպ կարող ենք լինել Աստծո տաճար։ Այս է սուրբ տաճարի խորհուրդը»։

Կ. Պոլսի Հայոց Պատրիարքն անդրադարձավ նաև Սուրբ Մյուռոնի՝ քրիստոնյա հայի կյանքում ունեցած կարևորությանն ու զորությանը՝ հորդորելով չմկրտվածներին մկրտվել և դրոշմվել Սրբալույս Մյուռոնով:

Քարոզի վերջում Սահակ Սրբազանը մաղթեց, որ Միածնաէջ Մայր Տաճարի բացումն ու Մյուռոնօրհնեքը նոր շնորհներ և բյուր օրհնություններ պարգևեն ու միասնության մեջ պահեն հայ ժովովրդին:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան