Ուղիղ եթեր
Փաշինյանը Նիդերլանդների վարչապետին հրավիրել է Հայաստան
copy image url

Փաշինյանը Նիդերլանդների վարչապետին հրավիրել է Հայաստան

Ներքին 3 տարի առաջ - 00:08 12-05-2022
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեին հրավիրել է Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը հրավերի մասին հայտարարեց Նիդերլանդների վարչապետի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ավարտին։

«Ես մեծ հաճույքով Ձեզ պաշտոնապես հրավիրում եմ առաջիկա հնարավոր ժամանակահատվածում այցելել Հայաստանը։ Ուրախ կլինեմ Ձեզ ընդունել»,- դիմելով Նիդերլանդների վարչապետին՝ ասաց Փաշինյանը։