Արտաքին 4 տարի առաջ - 19:43 11-05-2022

Թուրքիայում առաջիկա ընտրություններին կարող է մասնակցել 27 քաղաքական կուսակցություն

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի (YSK) նոր որոշման համաձայն՝ Թուրքիայում ընտրություններին մասնակցելու պայմանները բավարարող քաղաքական կուսակցությունների թիվը 24-ից բարձրացվել է 27-ի։
Որոշվել է, որ Վեջդեթ Օզի գլխավորած «Արդարություն» կուսակցությունը (Adalet Partisi), Մուհարեմ Ինջեի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը (Memleket Partisi ) և Մուստաֆա Սարըգյուլի գլխավորած «Թուրքիայի վերափոխում» կուսակցությունը (Türkiye Değişim Partisi) ևս կարող են մասնակցել ընտրություններին։
Բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշումը հրապարակվել է «Պաշտոնական թերթում»։
Ըստ այդմ՝ 2023 թվականի հունիսին երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել ներքոնշյալ կուսակցությունները՝
«Արդարություն» կուսակցություն (Adalet Partisi)
«Արդարություն և զարգացում» կուսակցություն ( Adalet ve Kalkınma Partisi)
«Մայր հայրենիք» կուսակցություն (Anavatan Partisi)
«Անկախ Թուրքիա» կուսակցություն (Bağımsız Türkiye Partisi)
«Մեծ միություն» կուսակցություն ( Büyük Birlik Partisi)
«Ժողովրդահանրապետական» կուսակցություն (Cumhuriyet Halk Partisi)
«Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցություն (Demokrasi ve Atılım Partisi)
«Ժողովրդավարական ձախ» կուսակցություն (Demokratik Sol Parti)
«Ժողովրդավարական» կուսակցություն (Demokrat Parti)
«Աշխատավորական» կուսակցություն (Emek Partisi)
«Ապագա» կուսակցություն (Gelecek Partisi)
«Երիտասարդ» կուսակցություն (Genç Parti)
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (Halkların Demokratik Partisi)
«Ազատ գործ» կուսակցություն (Hür Dava Partisi)
«Լավ» կուսակցություն (İyi Parti)
«Հայրենիք» կուսակցություն (Memleket Partisi)
«Ազգ» կուսակցություն (Millet Partisi)
«Ազգայնական շարժում» կուսակցություն (Milliyetçi Hareket Partisi)
«Պահպանողական վերելք» կուսակցություն (Muhafazakar Yükseliş Partisi)
«Երջանկություն» կուսակցություն (Saadet Partisi)
«Ձախ» կուսակցություն (Sol Parti)
«Թուրքիայի վերափոխման» կուսակցություն (Türkiye Değişim Partisi)
«Թուրքիայի աշխատավորական» կուսակցություն (Türkiye İşçi Partisi)
Թուրքիայի կոմունիստական շարժում (Türkiye Komünist Hareketi)
«Թուրքիայի կոմունիստական» կուսակցություն (Türkiye Komünist Partisi)
«Հայրենիք» կուսակցություն (Vatan Partisi)
«Նոր բարօրություն» կուսակցություն (Yeniden Refah Partisi)

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
09:42 Վանաձորում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ