Ներքին 4 տարի առաջ - 13:33 11-05-2022

Աբովյանի հանրակացարանում դանակահարված 44-ամյա տղամարդը 3 օր անց մահացել է

Մայիսի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության տեղափոխված 44-ամյա Էռնեստ Գրիգորյանը ժամը 09.00-ի սահմաններում մահացել է:

Մինչ այդ մայիսի 7-ին՝ ժամը 00։30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը դանակահարված ու անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդու։

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է մայիսի 6-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում։ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի հանրակացարանի բնակարաններից մեկում ծագած վիճաբանության ժամանակ տուժածին դանակահարել էր 41-ամյա տղամարդը:

Նա մայիսի 7-ին՝ ժամը 02.30-ին, հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Կոտաքի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:

41-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
22:00 Ճգնաժամ ավտոշուկայում. ով և ինչպես է «փոշիացնում» էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները