Արտաքին 4 տարի առաջ - 09:54 10-05-2022

ԱՄՆ-ում կարծում են, որ ուկրաինացիներին իրենց կամքին հակառակ են տեղափոխում Ռուսաստան. Պենտագոն

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նշաններ է տեսնում, որ ռուսներն ուկրաինացի փախստականներին իրենց կամքին հակառակ են տեղափոխում Ռուսաստան։
Լրագրողների հարցին, թե արդյոք Պենտագոնը տեղեկություն ունի, որ 1.2 միլիոն ուկրաինացիներ ներկայում բռնի արտաքսվել են Ռուսաստան և պահվում են հատուկ ճամբարներում, ինչպես պնդում են ուկրաինական իշխանությունները, Քիրբին պատասխանել է. «Մենք միանշանակ տեսել ենք նշաններ, որ ուկրաինացիներին վերաբնակեցնում են Ռուսաստանում»։
Քիրբին չի կարողացել նշել տեղահանված ուկրաինացիների, ճամբարների ընդհանուր թիվը, սակայն ասել է, որ Ռուսաստանի իշխանությունների պահվածքն անամոթ և անպատասխանատու է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը