Ներքին 4 տարի առաջ - 15:15 29-07-2022

Ավետիք Չալաբյանի կամքին հակառակ հանրային պաշտպան են ընդգրել

Ավետիք Չալաբյանի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը, չնայած այն հանգամանքին, որ Չալաբյանը ունի 3 պաշտպան՝ Վարազդատ Հարությունյանը, Արթուր Հարությունյանն ու Արմեն Անդրիկյանը, որոշել է նաև հանրային պաշտպան ներգրավել, որն այսօր ներկայացել էր դատական նիստերի դահլիճ և նույնիսկ նստելու տեղ չուներ, ի վերջո նստեց գործով մյուս մեղադրյալ Էմմա Սարգսյանի պաշտպանի կողքին։

Նշենք, որ մեղադրյալին (Քրեական դատավարության նոր օրենսգրքով «ամբաստանյալ» տերմինը վերացվել է) այն դեպքում է հանրային պաշտպան տրամադրվում, երբ նա չունի պաշտպան կամ չունի բավարար ֆինանսական միջոցներ փաստաբան վարձելու համար, սակայն Ավետիք Չալաբյանը ֆինանսական դրությունից չի դժգոհում, և ինչպես նշեցինք՝ 3 պաշտպան ունի։

Այսօր դատական նիստերի դահլիճ էր եկել հանրային պաշտպան Էդուրադ Աղաջանյանը, պաշտպանները դատարանին միջոնրդեցին հանրային պաշտպանին չտրամադրել գործի նյութերը՝ նկատի ունենալով, որ նա Ավետիք Չալաբյանի պաշտպանը չէ դեռ, սակայն Մնացական Մարտիրոսյանը մերժեց այս պահանջը՝ պատճառաբանելով, որ նիստը դռնբաց է։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
11:10 Տարադրամի փոխարժեքները
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
20:04 Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին