Արտաքին 4 տարի առաջ - 19:29 07-05-2022

Կրասնոյարսկի մարզում հրդեհների պատճառով արտակարգ դրություն է մտցվել

Շաբաթ Կրասնոյարսկի երկրամասի իշխանությունները բազմաթիվ հրդեհների ու փոթորկոտ քամիների պատճառով տարածաշրջանում արտակարգ դրություն են մտցրել։

Նախնական տվյալներով, այս պահի դրությամբ Կրասնոյարսկի գյուղերում հինգ մարդ է մահացել։

Տարածաշրջանում այրվում է մի քանի թաղամաս։ Հրդեհը ոչնչացրել է մոտ հարյուր շենք, Բելի Յար գյուղում ամբողջությամբ փողոց է այրվել։

Ինչպես հայտնում է «Սիբիր.Ռեալիին», հրդեհները հասել են շրջանի մայրաքաղաք. Կրասնոյարսկում հրդեհը ստիպված են եղել մարել այգու այցելուները։ Տեղի բնակիչներն ու հրդեհների ականատեսները նշում են, որ հրդեհը մարելու համար բավարար մարդ ու տեխնիկա չկա։