Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 1 միլիարդ 800 միլիոն դրամ է փոխանցել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ANIF-ին՝ որպես գրանտ։
Գնման պայմանագրից
Oragir.news-ը տեղեկանում է, որ այս ահռելի գումարը փոխանցվել է՝ նորաստեղծ «Ֆլայ Արնա» ավիաընկերության գործունեության մեկնարկը ապահովելու համար, որը «ազգային փոխադրողի» համարում ունի։ Նշենք, որ այս ավիաընկերությունում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն եւ Շարժայի օդանավակայանի միջազգային ազատ տնտեսական գոտում (SAIF Zone) գործող «International Business Company (FZE)» ընկերությունն ունեն 49-ական % բաժնետոմսեր: Մնացած 2 %-ի սեփականատերն է Դուբայում գրանցված Վարուժան Աբրահամի Ներգիզյանը։