copy image url
Ավելին 2 տարի առաջ - 11:49 07-05-2022

Զելենսկու բաճկոնը Լոնդոնի բարեգործական աճուրդում վաճառվել է 110 հազար դոլարով

Լոնդոնի Sotheby's աճուրդի տան (Sotheby's) կողմից կազմակերպված բարեգործական աճուրդի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բաճկոնը վաճառվել է 90.000 ֆունտ ստերլինգով (110.000 դոլար): Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը։
Աճուրդի հենց սկզբում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիմել է ներկաներին և հորդորել պոտենցիալ գնորդներին ակտիվորեն խաղադրույքներ անել:
Ըստ թերթի՝ լոտի նախնական արժեքը կազմել է 50 հազար ֆունտ (61 հազար դոլար)։ Հավաքագրված միջոցները պետք է ուղղվեն Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելուն։
Նաև նշվում է, որ աճուրդի է հանվել նաև Կիևում շրջագայության տոմս՝ քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի ուղեկցությամբ, ինչպես նաև կերամիկական աքաղաղը, որը Ջոնսոնը նվեր է ստացել Ուկրաինայի մայրաքաղաք կատարած այցի ժամանակ։