Հրդեհ Ներքին Բազմաբերդ գյուղի տներից մեկում
copy image url

Հրդեհ Ներքին Բազմաբերդ գյուղի տներից մեկում

Ներքին 2 տարի առաջ - 09:31 04-05-2022

Մայիսի 4-ին՝ ժամը 04:28-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ներքին Բազմաբերդ գյուղի տներից մեկի խոհանոցում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Բազմաբերդ գյուղի 18-րդ փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:12-ին, մարվել` 06:18-ին: Տան առաջին հարկում այրվել են խոհանոցը (մոտ 16 քմ), գույք, ջերմահարվել է լոգարանի կախովի առաստաղը (մոտ 6 քմ), երկրորդ հարկում մասնակի այրվել է գույք։