Երևան +13°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:45 02-05-2022

Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել պատերազմի մասնակից ուսանողին

Անհնազանդության երթի մասնակիցներն այսօր երթով հասան Մանկավարժական համալսարան, մտան ներս եւ սկսեցին վանկարկել. «Ուսանող, միացոր», «Դասադուլ», «Առանց Նիկոլ Հայաստան:

Երբ մտան համալսարան, նրանց հետեւից անմիջապես մտան ոստիկանները եւ անցան ակտիվ գործողությունների: Նրանք ուժի կիրառմամբ գետնին տապալեցին երիտասարդներից մեկին եւ ուզում էին բերման ենթարկել: Ցուցարարներից մեկը, ով ճանաչում էր այդ երիտասարդին, բղավում էր, որ նա պատերազմի մասնակից է եւ գլխից վիրավորում է ստացել: Ոստիկանները ձեռնաշղթա էին փնտրում, որ հագցնեն երիտասարդի ձեռքերին:

Ցուցարարները նաեւ նկատել էին, որ ոստիկանական համազգեստ կրողներից ոմանք տարբերանշաններ չունեն:

Երիտասարդներից մեկը հարցնում էր ոստիկաններին. «Ո՞րն է ձեր օրինական պահանջը, հիմա ասեք, կամ չեմ գալիս»: Մի երիտասարդ էլ, դիմելով ոստիկաններին, ասաց. «Գլխից վիրավոր է, իրեն բա՛ց թողեք, ի՛նձ տարեք»:

Ոստիկանները բոլորին դուրս բերեցին շենքից եւ շղթա կազմեցին՝ թույլ չտալով որեւ մեկի մտնել համալսարանի շենք:

Ամենից շատ դիտված