Այսօր դերասան Հովհաննես Ազոյանը, որը 2018 թվականի ցույցերի ակտիվ մասնակիցներից էր ու Նիկոլ Փաշինյանի մտերիմը, ֆեյսբուքում գրառում էր կատարել, թե «Հարգելի՛ ծնողներ, հավաքե՛ք ձեր երեխաներին փողոցից, իրենք դարձել են խաղալիք բանդիտ-ռեւանշիստների ձեռքին»։
Հովհաննես Ազոյանին հարցրինք, թե ինչո՞ւ 2018-ին էլ կոչ չէր անում երեխաներին «բանդիտ ռևանշիստներից» հեռու պահել, ինչո՞ւ է միայն հիմա հիշել երեխաների մասին, սակայն Ազոյանը այս հարցին չցանկացավ պատասխանել, նա շփոթահար ասաց՝ «Ես մեկնաբանություն չեմ տալիս», ու անջատեց հեռախոսը։