Արման Թաթոյանը կհանդիպի քաղաքացիների հետ
copy image url

Արման Թաթոյանը կհանդիպի քաղաքացիների հետ

Ներքին 2 տարի առաջ - 18:35 29-04-2022
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը նախատեսում է հանդիպում ունենալ քաղաքացիների հետ։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առաջ՝ սկսած երկրի կառավարման խորքային խնդիրներից մինչև անվտանգության հարցեր:
Նախաձեռնում եմ այս թեմաներով հանրային քննարկում վաղը՝ 2022թ. ապրիլի 30-ին ժամը 16.00-ին, որը տեղի կունենա Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում:
Սիրով ձեզ հրավիրում եմ՝ միասին քննարկելու համար այս մարտահրավերները, խնդիրները և լուծումները:
Շնորհակալություն հրավերն ընդունելու համար»:

Ամենից շատ դիտված