Ներքին 4 տարի առաջ - 17:50 29-04-2022

Երևանում վերամբարձ կռունկը կողաշրջվել է, վարորդը մահացել է

Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ «Դոմուս» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վերամբարձ կռունկը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Վթարի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է, իսկ ընկնելու հետևանքով մի քանի գերեզմաններ վնասվել են, այդ թվում՝ կոտրվել են մոտ 15 շիրմաքարեր։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, ինչպես նաև հանգուցյալների վնասված գերեզմանների հարազատների ինքնությունը։

Ամենից շատ դիտված