Արտաքին 4 տարի առաջ - 22:11 25-04-2022

Էրդողանը Բայդենին խորհուրդ է տվել «պատմություն սովորել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները ոչինչ չեն նշանակում Թուրքիայի համար, նա խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահին «լավ ուսումնասիրել պատմությունը» նախքան հրապարակային հայտարարություններ անելը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Խոսքը Բայդենի ելույթի մասին է՝ նվիրված 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերի 107-րդ տարելիցին, որը Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է որպես ցեղասպանություն։ Ամերիկացի առաջնորդի խոսքով, Միացյալ Նահանգները «հիշում է տեղի ունեցածի սարսափները», որպեսզի «միշտ զգոն մնա ատելության բոլոր ձևերի ավերիչ ազդեցության դեմ»։

Էրդողանը, մեկնաբանելով այս ելույթը, նշել է, որ Բայդենը «պետք է լավ ուսումնասիրի և իմանա հայերի պատմությունը»։

«Մենք չենք կարող ներել նրան Թուրքիային մարտահրավեր նետելու փորձի համար՝ առանց այդ ամենն իմանալու»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Ամենից շատ դիտված