Արտաքին 4 տարի առաջ - 20:59 23-04-2022

Ալիևը հաստատել է Հայաստանի հետ երկկողմ բանակցությունների պատրաստակամությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում հաստատել է Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով բանակցությունների պատրաստակամությունը։ Այս մասին շաբաթ հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Երկրի ղեկավարն ասել է, որ արդեն ձևավորվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքային խմբերի կազմը՝ ընդգծելով Բաքու-Երևան ձևաչափով բանակցությունների պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել Միշելին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերում ցուցաբերած աջակցության և ուշադրության համար։

Եվրախորհրդի ղեկավարն իր հերթին նշել է, որ «շարունակելու է ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ»։
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԵԽ ղեկավարի նախաձեռնությամբ։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան
08:30 Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան․ «Հրապարակ»