Երևան +11°
Ներքին 2 տարի առաջ - 20:18 21-04-2022

Այս շարժումը նախաձեռնողները պետք է տիտանական ջանքեր գործադրեն․ քաղաքագետ

Այս շարժումը նախաձեռնողները պետք է տիտանական ջանքեր գործադրեն, որպեսզի կարողանան, այս ժողովրդին հանել այս ընկճվածությունից, հուսահատությունից, բերել հրապարակ, որ կարողանանք ինչ-որ հաջողությունների հասնել։ Այս մասին Ազատության հրապարակում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ oragir.news-ին ասաց քաղաքագետ Արծրուն Պիպանյանը։

«Մարդիկ բծախնդիր են դարձել և փորձում են իրենց անվճռականությունը ծածկել հետևյալ մտքերով. այս մարդը, քանի որ ինքն է հանրահավաքի գնացել, ես նրա հետ չեմ գա և այլն և այլն։ Նմանատիպ հարցեր են դնում»,- ասաց Պիպանյանը։