Միայն ծաղիկներ դնելը քիչ է. «Ապրիլ նախաձեռնություն»
copy image url

Միայն ծաղիկներ դնելը քիչ է. «Ապրիլ նախաձեռնություն»

Ներքին 3 տարի առաջ - 16:45 21-04-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Մենք վաղ առավոտյան գնացինք Ծիծեռնակաբերդ, ես ասացի, որ ծաղիկներ դնելը քիչ է, մենք պետք է հավելյալ արժեքներ ստեղծենք, որպեսզի երկիրը ուժեղանա։ Մենք անցած տարի ապրիլի 24-ին աշխատեցինք և այդ օրվա հասույթը տրամադրեցինք ՈՄԱ կազմակերպությանը։ Այս տարի նորից իմ անձնական նախաձեռնությամբ ցանկություն հայտնեցի, որ մենք նորից հավելյալ արժեք ստեղծենք։ Մենք չենք ասում՝ եկեք այդ օրը աշխատենք, մենք ասում ենք՝ եկեք մեր մեկ օրը նվիրենք մեր երկրի ուժեղացմանը՝ ի հիշատակ մեր նախնիների, մեր ցեղասպանված քույրերի և եղբայրների»,- այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց «Էսթերոքս» ընկերության տնօրեն Արմեն Ադամյանը՝ հավելելով. «Անցյալ տարի այս նախագծին մասնակցել է միայն մեր կազմակերպությունը, մեր աշխատակիցները կամավոր կերպով մասնակցել են։ Իսկ այս տարի տարբեր ընկերությունների, տարբեր անհատների ասում ենք՝ միացեք և ձեր մեկ օրը նվիրեք երկրի ուժեղացմանը»:

Մեր հարցին՝ իսկ ի՞նչ է նշանակում մեկ օր նվիրել, Ադամյանը պատասխանեց. «Երբ մենք գնում ենք աշխատանքի, մենք ստանում ենք եկամուտ, կամ կազմակերպությունները ունենում են շահույթ, այդ եկամուտը առաջարկում ենք նվիրել երկիրը ուժեղացնող նախագծին։ Այս տարի ստացված հասույթը մենք ցանկանում ենք տրամադրել գիտությանը։ Ընտրել ենք գիտական նախագծեր։ Խնդրել ենք տարբեր կազմակերպությունների, որ այս հարցում մեզ օգնեն։ Վստահության ինչ-որ մակարդակ ենք բարձրացրել այդ առաջարկվող գիտական նախագծերի մասով։ Մենք մեր հասույթը տրամադրելու ենք գիտությանը, քանի որ համարում ենք, որ գիտության մեջ արված նվիրատվությունը ներդրում է մեր ապագայի, որը կարող է ավելի շատ ձևով վերադարձվել»,- ասաց Ադամյանը։

Իսկ թե ինչպես է համակարգվում այդ ամբողջ գործընթացը, հասարակությունը ինչպես կարող է տեղեկանալ և մասնակցություն ունենալ այդ գործընթացին, Ադամյանը պարզաբանեց. Rearmenia.com կայքի համագործության բաժնում կա «Ապրիլ նախաձեռնություն», որտեղ մանրամասն ներկայացված են մեր բոլոր նախագծերը, և մարդիկ իրենց ցանկությամբ կարող են ընտրել դրանցից որևէ մեկը և օնլայն հարթակի միջոցով ֆինանսավորել այդ գիտական նախագծերը»։

Ամենից շատ դիտված

19:00 Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են
21:15 Աննան Դուբայներում միլիոններ ա ծախսում, իսկ մեզ Նիկոլն ասում ա՝ եկամուտդ որտե՞ղից ա. լոռեցի
20:40 Ինչ գուզեն, թող ըսեն. սոխ եմ կերել, որ սիրտս մրմռա. Սարատակի նախկին գյուղապետը՝ քրգործի մասին
21:25 Լավ չեն ապրի, Նիկոլից կդժգոհեն, դժգոհելու տեղն աշխատեք. սարատակցի
11:13 Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև՝ Հայաստանին նսեմացրին․ Ոսկան Սարգսյան
12:03 Ամերիկացի տղամարդը 20 տարի միտումնավոր ենթարկել է իրեն աշխարհի ամենամահացու օձերի խայթոցներին. BBC
22:16 Պայթյուն՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայում. կա տուժած
22:00 Խոշտանգել և նվաստացրել են Լիլիթ Աղեկյանին. փաստաբան
16:56 Եռատոնի օրը կարող էիր մեզ խնայել․ Հասմիկ Պապյանը քննադատել է Ջուլիանային ադրբեջանցու հետ երգելու համար
20:53 Մի քանի վայրկյան․ ինչպես են գողանում Hyundai Elantra–ի հայելիները